Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Գորիսի քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանը ինքնաբացարկ է հայտնել

Գորիսի քաղաքապետի թեկնածու Արա Բուդաղյանը ինքնաբացարկ է հայտնել
20.05.2014 | 14:09

Գորիսի քաղաքապետի գրանցված թեկնածու Արա Բուդաղյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Արա Բուդաղյանը Արտակ Բուդաղյանի և Ավետիք Բուդաղյանի եղբայրն է: Վերջինս մահացել էր 2013-ի հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած միջադեպի արդյունքում` հրազենային կրակոցից: Կան խոսակցություններ, որ Արա Բուդաղյանն իր թեկնածությունը հանել է հօգուտ մեկ այլ թեկնածուի` Տիգրան Կարապետյանի:
Գորիսի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա հունիսի 8-ին: Գրանցված թեկնածուներն են Տիգրան Կարապետյանը, Վաչագան Ադունցը և Հրայր Յոլյանը:

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ